ԱԱԱ. «Չելսին» մեկնարկեց վստահ հաղթանակով 🎥
Աշխարհի ակումբային առաջնության D խմբի առաջին տուրում «Չելսին» Ատլանտայի «Մերսեդես Բենց» ստադիոնում մրցեց «Լոս Անջելեսի» դեմ։
Լոնդոնյան գրանդը հանդիպման մեծ մասում խաղային լուրջ առավելություն ուներ` հաղթելով 2:0 հաշվով։
«Թոշակառուների» գոլերը խփեցին Պեդրու Նետուն և Էնցո Ֆերնանդեսը։
Այս խմբի մյուս խաղում բրազիլական «Ֆլամենգոն» կմցրի Թունիսը ներկայացնող «Էսպերանսի» դեմ։ Հանդիպումը կկայանա հունիսի 17-ին` Երևանի ժամանակով 5:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱԱ, Աշխարհի ակումբային առաջնություն, Էնցո Ֆերնանդես, Լոս-Անջելես, Չելսի, Պեդրու Նետու