ԱԱԱ. «Ինտերը» հաղթեց 9 հոգով մնացած «Ռիվեր Փլեյթին»` E խմբում գրավելով առաջին տեղը 🎥

ԱԱԱ. «Ինտերը» հաղթեց 9 հոգով մնացած «Ռիվեր Փլեյթին»` E խմբում գրավելով առաջին տեղը 🎥

26/06/2025 - 09:57

Աշխարհի ակումբային առաջնության E խմբի վերջին` երրորդ տուրում «Ինտերը» Սիեթլի «Լյումեն Ֆիլդ» ստադիոնում մրցեց «Ռիվեր Փլեյթի» դեմ։

Երկար ժամանակ միլանյան գրանդին չէր հաջողվում կոտրել մրցակցի դիմադրությունը, սակայն ամեն ինչ շրջվեց 65-րդ րոպեին, երբ արգենտինական թիմի պաշտպան Լուկաս Մարտինեսը վերջի հույսի խախտում թույլ տվեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ ու հեռացվեց դաշտից։

Ստանալով քանակական առավելություն` 72-րդ րոպեին «ներաձուրին» Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոյի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ։

90+3-րդ րոպեին էլ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմի հաղթանակն ամրագրեց Ալեսանդրո Բաստոնին։

«Ռիվեր Փլեյթը» հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստներով. 90+3-րդ րոպեին կոպիտ խաղի ու ոչ սպորտային պահվածքի համար երկրորդ դեղին քարտն ստացավ ու հեռացվեց նաև Գոնսալո Մոնտիելը։

Այսպիսով, «Ինտերը» հաղթեց 2:0 հաշվով և 7 միավորով խմբում գրավեց առաջին տեղը` դուրս գալով 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի բրազիլական «Ֆլումինենսեի» դեմ։

«Ռիվեր Փլեյթը» մնաց 3 միավորով, զբաղեցրեց երրորդ տեղն ու լքեց պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023