Հայտնի է դարձել ԱԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստը
Ինչպես արդեն հայտնի է, «Բավարիան» Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթեց Մեքսիկան ներկայացնող «Տիգրեսին» և նվաճեց ԱԱԱ-ի գավաթը ։
The Guardian-ը հաղորդում է, որ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել մյունխենյան ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ Վերջինս կիսաեզրափակչի «Ալ Ահլիի» դեմ խաղում (2:0) դարձավ դուբլի հեղինակ, իսկ եզրափակչում աչքի ընկավ գոլային փոխանցմամբ։
Լավագույնների շարքում երկրորդ հորիզոնականում է «Տիգրեսի» հարձակվող Անդրե-Պիեր Ժինյակը, իսկ եռյակը եզրափակում է մյունխենցիների կիսապաշտպան Յոզուա Կիմիխը։
Լևանդովսկին, ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում բոլոր խաղերը միասին վերցրած, մասնակցել է 26 հանդիպման, դարձել 29 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրե-Պիեր Ժինյակ, Աշխարհի ակումբային առաջնություն, Բավարիա, Յոզուա-Կիմիխ, Ռոբերտ-Լևանդովսկի, Տիգրես