ԱԱԱ. Գիրասիի դուբլը «Բորուսիային» դուրս բերեց քառորդ եզրափակիչ 🎥
Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչի վերջին դիմակայությաւնում Դորտմունդի «Բորուսիան» մրցեց մեքսիկական «Մոնտերեյի» դեմ։
Գերմանական գրանդն առաջին խաղակեսում Սերու Գիրասիի դուբլի շնորհիվ երկու գնդակի առավելություն ստացավ։ «Մոնտերեյը» 48-րդ րոպեին Խերման Բերտերամեի ջանքերով կարողացավ միայն կրճատել հաշիվը։
Հանդիպման հերոսներից էր նաև «Բորուսիայի» վինգեր Կարիմ Ադեյեմին, որը երկու ասիստ կատարեց, իսկ Նիկո Կովաչի գլխավորած թիմի դարպասապահ Գրեգոր Կոբելը 6 անգամ փրկեց իր թիմին։
Այսպիսով, «Բորուսիան» հաղթեղ 2:1 հաշվով ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ, «Մոնտորեյն» ավարտեց պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից