ԱԱԱ. «Բավարիան» դժվարությամբ կոտրեց «Բոկա Խունիորսի» դիմադրությունը 🎥
Աշխարհի ակումբային առաջնության C խմբի երկրորդ տուրում «Բավարիան» Մայամիում մրցեց «Բոկա Խունիորսի» դեմ։
Մյունխենյան գրանդը դժվարությամբ կոտրեց մրցակցի դիմադրությունն ու հաղթանակ կորզեց խաղավերջում։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից 18-րդ րոպեին հաշիվը բացեց Հարի Քեյնը, իսկ 66-րդ րոպեին արգենտինական ակումբից տպավորիչ անցումից հետո աչքի ընկավ Միգել Մերենտիել։
84-րդ րոպեին «ռեկորդ մայսթերի» հաղթական գոլը խփեց Մայքլ Օլիսեն։
Խմբի` երկրորդ տուրի մյուս խաղում «Բենֆիկան» 6:0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։
C խմբի մրցաշարային աղյուսակում այժմ հետևյալ պատկերն է.
- «Բավարիա» – 6 միավոր
- «Բենֆիկա» – 4
- «Բոկա Խունիորս» – 1
- «Օքլենդ Սիթի» – 0
Երրորդ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները.
«Բենֆիկա» – «Բավարիա»` 24.06, 23:00
«Օքլենդ Սիթի» – «Բոկա Խունիորս»` 24.06, 23:00
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից