ԱԱԱ. «Ատլետիկոն» վստահ խաղով հաղթել է «Սիեթլ Սունդերսին» 🎥

ԱԱԱ. «Ատլետիկոն» վստահ խաղով հաղթել է «Սիեթլ Սունդերսին» 🎥

20/06/2025 - 11:53

Աշխարհի ակումբային առաջնության B խմբի երկրորդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» մրցել է «Սիեթլ Սաունդերսի» դեմ։

«Ռոխիբլանկոսը» վստահ հանդիպում է անցկացրել` հաղթելով 3:1 հաշվով։

Դիեգիո Սիմեոնեի գլխավորած թիմից դուբլ է գրանցել Պաբլո Բարիոսը, մեկ գոլ էլ խփել է Աքսել Վիտցելը։ «Սիթելից» աչքի է ընկել Ալբերտ Ռուսնակը։

Խմբում ևս մեկ հանդիպում է կայացել.

ՊՍԺ 0:1 «Բոտաֆոգո»

B խումբի մրցաշարային աղյուսակն այժմ հետևյալ տեսքն ունի.

  1. «Բոտաֆոգո» – 6 միավոր
  2. ՊՍԺ – 3
  3. «Ատլետիկո Մադրիդ» – 3
  4. «Սիեթլ Սաունդերս» – 0

Երրորդ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները.

«Սիեթլ Սաունդերս» – ՊՍԺ` 23.06, 23:00

«Ատլետիկո Մադրիդ» – «Բոտաֆոգո»` 23.06, 23:00

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023