ԱԱ որակավորման փուլ. Չիլին խաղի մեջ է` գոլառատ խաղում հաղթելով Բոլիվիային🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 16-րդ տուրի շրջանակում Չիլիի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Բոլիվիայի ընտրանու դեմ։
Մարտին Լազարտեի սաներին աշխարհի առաջնության ուղեգրերի համար մղվող պայքարում մնալու համար միայն հաղթանակ էր անհրաժեշտ, և չիլիացիներին հաջողվեց համառ ու գոլառատ պայքարում 3:2 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։
Չիլիի հավաքականի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ալեքսիս Սանչեսը, մեկ գնդակ էլ խփեց Մարսելինո Նունյեսը, իսկ բոլիվիացիների գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Մարկ Էնոումբան ու Մարսելո Մարոնեն։
Այս գոտու շրջանակում կայացել են նաև հետևյալ հանդիպումները.
Արգենտինա 1:0 Կոլումբիա
Պերու 1:1 Էկվադոր
ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլի մրցաշարային աղյուսակը 16-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- Բրազիլիա* – 39 միավոր
- Արգենտինա* – 35 միավոր
- Էկվադոր – 25 միավոր
- Ուրուգվայ – 22 միավոր
- Պերու – 21 միավոր
- Չիլի – 19 միավոր
- Կոլումբիա – 17 միավոր
- Բոլիվիա – 15 միավոր
- Պարագվայ – 13 միավոր
- Վենեսուելա – 10 միավոր
* – Բրազիլիայի ու Արգենտինայի հավաքականներն արդեն նվաճել են ԱԱ խմբային փուլի ուղեգիր
Հիշեցնենք, որ Հարավային Ամերիկայի գոտուց ԱԱ ուղեգիր նվաճում են լավագույն 4 հավաքականները, իսկ 5-րդ հորիզոնականը զբաղեցրած ընտրանին միջմայրցամաքային անցումային հանդիպում անցկացնելու հնարավորություն է ստանում, որի շրջանակում մրցելու է Ասիայի գոտու 4-րդ որակավորման փուլի հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Բոլիվիայի հավաքական, Մարսելո Մորենո, Մարտին Լազարտե, Չիլիի հավաքական, Քաթար-2022