ԱԱ-2026. Չեխիայի հավաքականի վերջնական հայտացուցակը 📸
Չեխիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միրոսլավ Կոուբեկը հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված վերջնական հայտացուցակը։
Դարպասապահներ` Լուկաշ Հորնիչեկ («Բրագա», Պորտուգալիա), Մատվեյ Կովարժ (ՊՍՎ, Նիդերլանդներ), Յինդրժիխ Շտանեկ («Սլավիա Պրահա»)։
Պաշտպաններ` Վլադիմիր Ցոուֆալ, Ռոբին Հրանաչ (երկուսն էլ` «Հոֆենհայմ», Գերմանիա), Դավիդ Դուդերա, Տոմաշ Հոլեշ, Շտեպան Խալուպեկ, Դավիդ Յուրասեկ, Դավիդ Զիմա (բոլորը` «Սլավիա Պրահա»), Լադիսլավ Կրեյչի («Վուլվերհեմփթոն», Անգլիա), Յարոսլավ Զելենի («Սպարտա Պրահա»)։
Կիսապաշտպաններ` Լուկաշ Չերվ, Ալեքսանդր Սոյկա, Դենիս Վիշինսկի (բոլորը` «Վիկտորիա Պլզեն»), Վլադիմիր Դարիդա («Հրադեց Կառլովե»), Լուկաշ Պրովոդ, Միխալ Սադիլեկ (երկուսն էլ` «Սլավիա Պրահա»), Հյուգո Սոխուրեկ («Սպարտա Պրահա»), Պավել Շուլց («Լիոն», Ֆրանսիա), Տոմաշ Սոուչեկ («Վեսթ Հեմ», Անգլիա)։
Հարձակվողներ` Ադամ Հլոժեկ («Հոֆենհայմ»), Տոմաշ Խորի, Մոյմիր Խիտիլ (երկուսն էլ` «Սլավիա Պրահա»), Յան Կուխտա («Սպարտա Պրահա»), Պատրիկ Շիկ («Բայեր», Գերմանիա)։
Չեխերը մայիսի 31-ին ընկերական հանդիպում են անցկացրել Կոսովոյի հետ` հաղթելով 2:1 հաշվով։
Կոուբեկի գլխավորած թիմը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի հունիսի 5-ին` մրցելով Գվատեմալայի հավաքականի դեմ։
«Նարոդյակը» Մունդիալի A խմբում հունիսի 12-ին կմրցի Հարավային Կորեայի, հունիսի 18-ին` Հարավաֆրիկյան Հանրապետության, իսկ հունիսի 25-ին` Մեքսիկայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Ադամ Հլոժեկ, Աշխարհի առաջնություն, Լադիսլավ Կրեյչի, Միրոսլավ Կոուբեկ, Մունդիալ-2026, Չեխիայի հավաքական, Պատրիկ Շիկ, Վլադիմիր Ցոուֆալ, Տոմաշ Սոուչեկ