ԱԱ-2026. ՈՒԵՖԱ-ի գոտու անցումային փլեյ-օֆֆի վիճակահանության զամբյուղները
Ավարտվել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարը։
16 հավաքականներ պայքարը կշարունակեն անցումային փլեյ-օֆֆ-ում, որոնք բաժանվել են չորս խմբի` A, B, C և D։
A և B խմբերի հավաքականները կլինեն վիճակահանության առաջին, իսկ C և D-ի թիմերը` երկրորդ զամբյուղում։
Առաջին զամբյուղ
A – Իտալիա, Դանիա, Թուրքիա, Ուկրաինա
B – Լեհաստան, Ուելս, Չեխիա, Սլովակիա
Երկրորդ զամբյուղ
C – Իռլանդիա, Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կոսովո
D – Ռումինիա, Շվեդիա, Հյուսիային Իռլանդիա, Հյուսիսային Մակեդոնիա
Փլեյ-օֆֆ ձևաչափով կխաղարկվի Մունդիալի չորս ուղեգիր։ A խմբի հավաքականները կիսաեզրափակիչում կհանդիպեն D-ի թիմերին, իսկ B խմբի հավաքականները` C-ի թիմերին։
Առաջին զամբյուղի հավաքականները կիսաեզրափակիչի հանդիպումը կանցկացնեն սեփական դաշտում։ Եզրափակիչի տանտերը կորոշվի վիճակահանության ժամանակ։
Անցումային փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 20-ին, մեկնարկը` ժամը 16:00-ին։
Կիսաեզրափակիչները կկայանան 2026թ. մարտի 26-ին, իսկ եզրափակիչները` մարտի 31-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, իտալիայի հավաքական, Մունդիալ-2026