ԱԱ-2026. Շվեյցարիայի հավաքականի հայտացուցակը
ԱԱ-2026. Շվեյցարիայի հավաքականի հայտացուցակը
20/05/2026 - 12:20

Շվեյցարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ` Գրեգոր Կոբել («Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա), Մարվին Կելեր («Յանգ Բոյս»), Իվոն Մվոգո («Լորյան», Ֆրանսիա)։

Պաշտպաններ` Մանուել Ականջի («Ինտեր», Իտալիա), Նիկո Էլվեդի («Բորուսիա Մյոնխենգլադբախ», Գերմանիա), Միրո Մուհայմ («Համբուրգ», Գերմանիա), Ռիկարդո Ռոդրիգես («Բետիս», Իսպանիա), Սիլվան Վիդմեր («Մայնց», Գերմանիա), Լուկա Ժակե («Շտուտգարտ», Գերմանիա), Օրել Ամենդա («Այնտրախտ Ֆրանկֆուրտ», Գերմանիա), Էրայ Ջոմերթ («Վալենսիա», Իսպանիա)։

Կիսապաշտպաններ` Արդոն Յաշարի («Միլան», Իտալիա), Դենիս Զաքարիա («Մոնակո», Ֆրանսիա), Գրանիտ Ջակա («Սանդեռլենդ», Անգլիա), Յոհան Մանզամբի («Ֆրայբուրգ», Գերմանիա), Ջիբրիլ Սոու, Ռուբեն Վարգաս (երկուսն էլ` «Սևիլիա», Իսպանիա), Միշել Էբիշեր («Պիզա», Իտալիա), Ռեմո Ֆրոյլեր («Բոլոնիա», Իտալիա), Քրիստիան Ֆասանախտ («Յանգ Բոյս»), Ֆաբիան Ռիդեր («Աուգսբուրգ», Գերմանիա), Նոա Օկաֆոր («Լիդս», Անգլիա), Դան Նդոյե («Նոթինգհեմ Ֆորեսթ», Անգլիա)։

Հարձակվողներ` Սեդրիկ Իտեն («Ֆորտունա Դյուսելդորֆ», Գերմանիա), Բրել Էմբոլո («Ռեն», Ֆրանսիա), Զեքի Ամդունի («Բարնլի», Անգլիա)։

«Ռոսոկռոչատին» նախքան Մունդիալը մայիսի 31-ին ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանի, իսկ հունիսի 6-ին` Ավստրալիայի հետ։

Շվեյցարացիներն ԱԱ-2026-ի B խմբում հունիսի 13-ին կմրցեն Կատարի, հունիսի 18-ին` Բոսնիա և Հերցեգովինայի, իսկ հունիսի 24-ին` Կանադայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026