ԱԱ-2026. Մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորկան փուլը 🎥
Մեկնարկեց աշխարհի 2026 թ. ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փուլը. H խմբում Կիպրոսի հավաքականը Լառնակայի «ԱԵԿ Արենա» ստադիոնում մրցեց Սան Մարինոյի դեմ։
Տանտերերն ամբողջ հանդիպման ընթացքում ունեին տոտալ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։
Ապոստոլոս Մանցիոսի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Իոանիս Պիտասը և Անդրոնիկոս Կակուլիս։
Նշենք, որ H խմբում են ընդգրկված նաև Ավստրիայի, Ռումինիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից