ԱԱ-2026. Կայացավ ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փուլի վիճակայանությունը

ԱԱ-2026. Կայացավ ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փուլի վիճակայանությունը

13/12/2024 - 16:38

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում` ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ աշխարհի 2026 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փուլի վիճակահանությունը։

Ձևավորվեցին հետևյալ զույգերը.

Խումբ A – Գերմանիա/Իտալիա*, Սլովակիա, Հյուսիսային Իռլանդիա, Լյուքսեմբուրգ։

Խումբ B – Շվեյցարիա, Շվեդիա, Սլովենիա, Կոսովո։

Խումբ C – Պորտուգալիա/Դանիա**, Հունաստան, Շոտլանդիա, Բելառուս։

Խումբ D – Ֆրանսիա/Խորվաթիա*, Ուկրաինա, Իսլանդիա, Ադրբեջան։

Խումբ E – Իսպանիա/Նիդերլանդներ*, Թուրքիա, Վրաստան, Բուլղարիա։

Խումբ F – Պորտուգալիա/Դանիա*, Հունգարիա, Իռլանդիա, Հայաստան։

Խումբ G – Իսպանիա/Նիդերլանդներ**, Լեհաստան, Ֆինլանդիա, Լիտվա, Մալթա։

Խումբ H – Ավստրիա, Ռումինիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կիպրոս, Սան Մարինո։

Խումբ I – Գերմանիա/Իտալիա**, Նորվեգիա, Իսրայել, Էստոնիա, Մոլդովա։

Խումբ J – Բելգիա, Ուելս, Հյուսիային Մակեդոնիա, Ղազախստան, Լիխտենշտեյն։

Խումբ K – Անգլիա, Սերբիա, Ալբանիա, Լատվիա, Անդորրա։

Խումբ L – Ֆրանսիա/Խորվաթիա**, Չեխիա, Չեռնոգորիա, Ջիբրալթար։

*Ազգերի լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի զույգի հաղթողը

** Ազգերի լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի զույգի պարտվողը

Խմբերի հաղթողները դուրս են գալու աշխարհի առաջնության խմբային փուլ։ Երկրորդ տեղը գրաված հավաքականները և Ազգերի լիգայի լավագույն չորս թիմերը պայքարը շարունակելու են փլեյ-օֆֆ-ում, որոնք վիճարկելու են ևս չորս ուղեգիր։ Ընդհանուր առմամբ` ՈՒԵՖԱ-ի գոտուց խաղարկվելու է 16 ուղեգիր։

Հինգ հավաքականներից բաղկացած խմբերում որակավորման փուլը մեկնարկելու է 2025 թ. մարտին, իսկ չորս հավաքականներով խմբերում` 2025 թ. սեպտեմբերին։ Խաղացանկը կհաստատվի ավելի ուշ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023