ԱԱ-2026. Իրանի հավաքականի հայտացուցակը 📸
Իրանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ամիր Ղալենոյին հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ` Ալիռեզա Բեյրանվանդ («Տրակտոր»), Փայամ Նիազմանդ («Պերսեպոլիս»), Սեյեդ Հոսեյն Հոսեյինի («Սեպահան»)։
Պաշտպաններ` Դանիալ Էյրի («Մալավան»), Էհսան Հաջսաֆի («Սեպահան»), Սալեհ Հարդանի («Էսթեղլալ»), Հոսեյն Քանանի, Միլադ Մոհամադի (երկուսն էլ` «Պերսեպոլիս»), Շոջա Հալիլզադե («Տրակտոր»), Ալի Նեմատի, Ռամին Ռեզայան (երկուսն էլ` «Ֆուլադ»)։
Կիսապաշտպաններ` Արիա Յուսեֆի («Սեպահան»), Ռուզբե Չեշմի, Ամիրմոհամադ Ռազաղինիա (երկուսն էլ` «Էսթեղլալ»), Մեհդի Ղայեդի («Ալ Նասր Դուբայ», ԱՄԷ), Սաման Ղոդոս («Քալբա», ԱՄԷ), Մոհամադ Ղորբանի («Ալ Վահդա», ԱՄԷ), Ալիռեզա Ջահանբաշխ («Դենդեր», Բելգիա), Մոհամադ Մոհեբի («Ռոստով», Ռուսաստան), Մեհդի Մորաբի («Տրակտոր»)։
Հարձակվողներ` Ալի Ալիպուր («Պերսեպոլիս»), Դենիս Էքերտ Այենսա («Ստանդարդ», Բելգիա), Ամիրհոսեյն Հոսեյնզադե («Տրակտոր»), Շահրիար Մողանլու («Քալբա»), Մեհդի Թարեմի («Օլիմպիակոս», Հունաստան)։
Իրանցիները մայիսի 29-ին ընկերական խաղում 3:1 հաշվով հաղթել են Գամբիայի հավաքականին։
Ղալենոյի գլխավորած թիմը Մունդիալի G խմբում հունիսի 16-ին կմրցի Նոր Զելանդիայի, հունիսի 21-ին` Բելգիայի, իսկ հունիսի 27-ին` Եգիպտոսի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Ալիռեզա Ջահանբախշ, Ամիր Ղալենոյ, Աշխարհի առաջնություն, Իրանի Հավաքական, Մունդիալ-2026