ԱԱ-2026. Իտալիան վստահ խաղով ջախջախել է Էստոնիային 🎥

ԱԱ-2026. Իտալիան վստահ խաղով ջախջախել է Էստոնիային 🎥

06/09/2025 - 14:16

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի I խմբի 5-րդ տուրում Իտալիայի ազգային հավաքականը Բերգամոյում 5:0 հաշվով ջախջախել է Էստոնիայի թիմին։

«Սկուադրա աձուրիից» դուբլ է գրանցել Մատեո Ռետեգին, մեկական գոլ էլ խփել են Մոյզե Քինը, Ջակոմո Ռասպադորին ու Ալեսանդրո Բաստոնին։ Իտալացիները բոլոր գոլերը խփել են երկրորդ խաղակեսում։

Իտալիայի հավաքականն առաջին հանդիպումն էր անցկացնում նոր գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի օրոք։

5-րդ տուրում խմբում ևս մեկ հանդիպում է կայացել.

Մոլդովա 0:4 Իսրայել

I խմբի մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Նորվեգիա (չորս խաղ) – 12 միավոր
  2. Իսրայել (չորս խաղ) – 9
  3. Իտալիա (երեք խաղ) – 6
  4. Էստոնիա – 3
  5. Մոլդովա (չորս խաղ) – 0

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023