ԱԱ-2026. Իսպանիան գերվստահ խաղով հաղթեց Ֆրանսիային` 16 տարի անց դուրս գալով Մունդիալի եզրափակիչ 🎥
Իսպանիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եզրափակիչի առաջին մասնակիցն է։
«Ֆուրիա ռոխան» մրցաշարի առաջին կիսաեզրափակիչում 2:0 հաշվով հաղթեց Ֆրանսիայի հավաքականին։
Եվրոպայի գործող չեմպիոնից խաղակեսերից յուրաքանչյուրում մեկակական գոլ խփեցին Միկել Օյարսաբալն ու Պեդրո Պոռոն։
Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը հանդիպման ընթացքում կատարած երկու դիպուկ հարվածն էլ ավարտեց դարպասի գրավումով։
Ֆրանսիայի հավաքականի գերհզոր հարձակվողները կատարեցին ընդամենը երեք դիպուկ հարված` չստեղծելով ոչ մի իրական գոլային պահ։
Այսպիսով, Իսպանիայի հավաքականը 16 տարի անց ու պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ հուլիսի 19-ին կմրցի Անգլիա – Արգենտինա դիմակայության հաղթողի դեմ։
«Ֆուրիա ռոխան» նախորդ անգամ երբ հանդես է եկել Մունդիալի եզրափակիչում (2010թ.) դարձել է աշխարհի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml