ԱԱ-2026. Իսպանիա – Արգենտինա հանդիպման մրցավարական անձնակազմը 📸
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակել է ԱԱ-2026-ի եզրափակիչի Իսպանիա – Արգենտինա հանդիպման մրցավարական անձնակազմը։
Գլխավոր մրցավար` Սլավկո Վինչիչ (Սլովենիա)։
Եզրային մրցավարներ` Տոմաժ Կլանչնիկ, Անդրաժ Կովաչիչ (երկուսն էլ` Սլովենիա)։
Չորրորդ մրցավար` Ադհամ Մախադմեհ (Հորդանան)
Պահեստային մրցավար` Մոհամեդ Ալ Քալաֆ (Հորադանան)։
Տեսաօգնականներ` Բաստիան Դանկերտ (Գերմանիա), Նիկոլաս Գալյո (Կոլումբիա), Խամիս Ալ Մարի (Կատար)։
Աշխարհի առաջնության եզրափակիչը պատմության մեջ առաջին անգամ կսպասարկի սլովենացի մրցավար։
46-ամյա մրցավարն ԱԱ-2026-ում սպասարկել է խմբային փուլի Բրազիլիա – Մարոկկո (1:1), Հորդանան – Ալժիր (1:2) և 1/16 եզրափակիչի Մեքսիկա – Էկվադոր (2:0) հանդիպումները։
2024թ. Վինչիչի գլխավորությամբ է կայացել «Բորուսիա Դորտմունդ» – «Ռեալ Մադրիդ» (0:2) Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ 2022թ. նա սպասարկել է նաև Եվրոպա լիգայի եզրափակիչը, որտեղ միմյանց դեմ մրցել են «Այնտրախտն» ու «Ռեյնջերսը» (1:1, 11մ` 5:4)։
Իսպանիա – Արգենտինա հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին, ժամը` 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml