ԱԱ-2026-ի որակավորում. Մեսին փայլում է, Արգենտինան խոշոր հաշվով հաղթել է Վենեսուելային 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության հարավամերիկյան ընտրական մրցաշարի 17-րդ տուրում Արգենտինայի ազգային հավաքականը 3:0 հաշվով վաղթել է Վենեսուելայի թիմին։
Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում կայացած խաղից «ալբիսելեստեից» դուբլ է գրանցել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, մեկ անգամ էլ աչքի է ընկել Լաուտարո Մարտինեսը։
Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը 38 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ Արգենտինացիները վաղուց նվաճել են Մունդիալի ուղեգիր։
Վենեսուելայի հավաքականը 18 միավորով 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am