ԱԱ-2026-ի որակավորում. Հայաստանի հավաքականի հայտացուցակը 📸
ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի առաջին խաղերի համար նախատեսված հայտացուցակը։
Հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Հենրի Ավագյան («Արարատ-Արմենիա»), Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»)։
Պաշտպաններ – Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա»), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա), Էրիկ Փիլոյան («Ուրարտու»), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Նաիր Թիկնիզյան («Ցրվենա Զվեզդա», Սերբիա), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Ալբերտ Խաչումյան («Արարատ»)։
Կիսապաշտպաններ – Ժիրայր Շաղոյան, Արթուր Սերոբյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա), Նարեկ Աղասարյան («Ուրարտու»), Գոռ Մանվելյան, Արտակ Դաշյան, Հովհաննես Հարությունյան (բոլորը` «Նոա»), Վահան Բիչախչյան («Լեգիա», Լեհաստան»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան), Էդգար Սևիկյան («Ֆերենցվարոշ», Հունգարիա), Դանիել Աղբալյան («Փյունիկ»), Ուգոչուկվու Իվու («Ռուբին», Ռուսաստան), Կարեն Նալբանդյան («Ալաշկերտ»)։
Հարձակվողներ – Լուկաս Սելարայան («Բելգրանո», Արգենտինա), Հրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյոնխենգլադբախ», Գերմանիա), Նորբերտո Բրիասկո Բալեկյան («Խիմնասիա և Էսգրիմա», Արգենտինա), Տիգրան Բարսեղյան («Սլովան», Սլովակիա)։
Վնասվածքի պատճառով հավաքականի հայտացուցակից դուրս է մնացել ռումինական «Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը։ Նախորդ հանդիպումների համեմատ` բացակայում են նաև Թոմաս Ադորյանը («Բանֆիլդ», Արգենտինա), Արթուր Միրանյանը («Բնեյ Սախնին», Իսրայել), Նիկոլաս Կալուկյանը («Ուրարտու») և Արայիկ Էլոյանը («Արարատ-Արմենիա)։
Առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Ալաշկերտի» ավագ Կարեն Նալբանդյանը։
Տևական դադարից հետո ազգային թիմ են վերադարձել Ալբերտ Խաչումյանը (նախորդ հրավերը` 2023 թ. նոյեմբեր), Լուկաս Սելարայանը (նախորդ հրավերը` 2024 թ. նոյեմբեր), Նարեկ Աղասրյանը (միակ հրավերը` 2023 թ. նոյեմբեր) և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը (նախորդ հրավերը` 2024 թ. մարտ)։
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ից ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայում կսկսի մարզական հավաքը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը եվրոպական ընտրական մրցաշարի F խմբում սեպտեմբերի 6-ին կմրցի Պորտուգալիայի, իսկ սեպտեմբերի 9-ին` Իռլանդիայի հավաքականների դեմ։ Երկու հանդիպումբերն էլ կկայանան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Եղիշե Մելիքյան, Իռլանդիայի հավաքական, Կարեն Նալբանդյան, Հայաստան-Իռլանդիա, Հայաստան-Պորտուգալիա, Հայաստանի-հավաքական, Մունդիալ-2026, Պորտուգալիայի հավաքական