ԱԱ-2026-ի որակավորում. Կոսովոն անակնկալ հաղթանակ է տարել Շվեդիայի նկատմամբ 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի B խմբի երկրորդ տուրում Կոսովոյի ազգային հավաքականը երկրորդ տուրում 2:0 հաշվով անակնկալ հաղթանակ է տարել Շվեդիայի թիմի նկատմամբ։
Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» ստադիոնում կայացած խաղում Ֆրանկո Ֆոդայի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Էլվիս Ռեկսբեչայն ու Վեդատ Մուրիքին։
Կոսովոն վաստակեց 3 միավոր ու երկրորդ տեղում է, Շվեդիան 1 միավորով երրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am