ԱԱ-2026. Երկու հավաքական ևս նվաճել է խմբային փուլի ուղեգիր

ԱԱ-2026. Երկու հավաքական ևս նվաճել է խմբային փուլի ուղեգիր

26/03/2025 - 14:08

Նոր Զելանդիայի ու Իրանի հավաքականները նվաճել են աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի ուղեգիր։

Նորզելանդացիներն Ավստրալիայի և Օվկիանիայի ընտրական գոտու փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում 3:0 հաշվով հաղթել են Նոր Կալեդոնիայի հավաքականին և պատմության մեջ երրորդ անգամ նվաճել Մուդնիալի ուղեգիր։ Նրանք նախորդ անգամ քառամյակի գլխավոր մրցաշարին մասնակցել են 2010 թվականին։

Նոր Կալեդոնիայի թիմն էլ հնարավորություն է ստացել մասնակցելու միջմայրցամաքային անցումային փլեյ-օֆֆ-ին։

Իրանի ազգային հավաքականն Ասիայի գոտու որակավորման երրորդ փուլի 8-րդ տուրում տնային խաղում գոլառատ ոչ-ոքի է գրանցել Ուզբեկստանի հետ` 2:2։

Իրանցիները երկու անգամ հաշվի մեջ հետապնդողի դերում են եղել, սակայն Միլանի «Ինտերի» հարձակվող Մեդի Թարեմին դուբլ է գրանցել ու փրկել իր թիմին պարտությունից։

Ամիր Ղալենոյի գլխավորած հավաքականը վաստակել է 20 միավոր և ընտրական մրցաշարի ավարտից երկու տուր առաջ ապահովել տեղն ԱԱ-2026-ի խմբային փուլում։

Իրանը մրցաշարին մասնակցելու է 8-րդ անգամ և 2014 թ. ի վեր բաց չի թողնում ոչ մի Մունդիալ։

Նշենք, որ Ուզբեկստանի թիմը 17 միավորով երկրորդ տեղում է։ Թիմուր Կապաձեի գլխավորած հավաքականին հաջորդ երկու խաղերում հարկավոր է վաստակել ընդամենը 1 միավոր` պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար։

Հիշեցնենք` ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճել են նաև Ճապոնիայի ու Արգենտինայի հավաքականները։ Խմբային փուլում են նաև մրցաշարի տանտերերը` ԱՄՆ-ի, Մեքսիկայի ու Կանադայի հավաքականները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023