ԱԱ-2026. Անգլիան խփած գոլից հետո սարսափելի քիչ է տիրել գնդակին Արգենտինայի դեմ խաղում 📸
Արգենտինայի թիմի դեմ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչի խաղում (1:2) Անգլիայի ազգային հավաքականն Էնթոնի Գորդոնի խփած գոլից հետո գնդակին տիրել է ժամանակի ընդամենը 12 տոկոսը, հայտնում է Opta-ն։
«Երեք առյուծներն» «Ալբիսելեստեի» դեմ հանդիպման 55-րդ րոպեին «Բարսելոնայի» նորեկի գոլի շնորհիվ բացել են հաշիվը, բայց դրանից հետո անցել են խորը պաշտպանության։
Արգենտինացիները մեծ ճնշում էին գործադրում Ջորդան Պիկֆորդի պաշտպանած դարպասի ուղղությամբ, ինչի արդյունքում 86-րդ ու 90+2-րդ րոպեներին կարողացել են երկու գոլ խփել` տպավորիչ քամբեքով երկրորդ անգամ անընդմեջ դուրս գալով Մունդիալի եզրափակիչ։ Աշխարհի գործող չեմպիոնից գոլերը խփել են Էնցո Ֆեռնանդեսն ու Լաուտարո Մարտինեսը։
Անգլիացիներն ամբողջ երկրորդ խաղակեսի ընթացքում կատարել են միայն 127 փոխանցում (95-ը` ճշտրիտ, 75%), 4 հարված (2-ը` դիպուկ), չեն խաղարկել ոչ մի անկյունային, մրցակցի տուգանային հրապարակում գնդակին հպվել են ընդամենը 3 անգամ, իսկ մրցակցին թույլ են տվել 5 դիպուկ հարված կատարել։
Դրան զուգահեռ, Արգենտինան ընդմիջումից հետո կատարել է 13 հարված (5-ը` դիպուկ), 338 փոխանցում (315-ը` ճշգրիտ, 93 %), խաղարկել է 5 անկյունային, 25 անգամ գնդակին հպվել է մրցակցի տուգանային հրապարակում
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml