ԱԱ-2026. Անգլիան անհավանական ու գերգոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային` դառնալով բրոնզե մեդալակիր 🎥
ԱԱ-2026-ի երրորդ տեղի համար նախատեսված խաղում Անգլիայի ազգային հավաքկանը Մայամիի «Հարդ ռոք» ստադիոնում գերգոլառատ պայքարում 6:4 հաշվով հաղթեց Ֆրանսիայի թիմին։
Անգլիացիներն առաջին խաղակեսում պարզապես շոկի ենթարկեցին «Եռագույններին»` չորս անպատասպան գնդակ ուղարկելով Մայք Մենյանի պաշտպանած դարպասը։
«Երեք առյուծներից» դուբլ գրանցեց Բուկայո Սական, մեկական անգամ էլ աչքի ընկան Դեկլան Ռայսն ու Էզրի Կոնսան։
Ընդմիջումից հետո ֆրանսիացիներն ուշքի եկան ու շատ արագ երեք գնդակ հետ բերեցին։ 48-66-րդ րոպեների ընթացքում դուբլ գրանցեց Կիլիան Մբապեն, գոլ խփեց նաև Բրեդլի Բարկոլիան։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մբապեն 10 գոլով գլխավեց ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուների ցուցակը` շրջանցելով Լիոնել Մեսիին (Արգենտինա, 8)։
Խփած երրորդ գոլից հետո «Եռագույնները» ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, բայց միայն Մայքլ Օլսիեն երեք անգամ վրիպեց նպաստավոր դիրքերից։
Ի դեպ, «Բավարիայի» վինգերն այս խաղում երկու գոլային փոխանցում կատարեց։
87-րդ րոպեին Թոմաս Տուխելի գլխավորած թիմից Բուկայո Սական աչքի ընկավ 11-մետրանոցից` ձևակերպելով հեթ-տրիկ։
Ուսման Դեմբելեն 90+6-ին նորից կրճատեց հաշվի տարբերությունը, բայց Ջուդ Բելինգհեմը 90+8-ին դրեց այս անհավանական հանդիպման վերջակետը` 6:4։
Այսպիսով, Անգլիայի հավաքականը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm