Ա սերիան ռասիզմի դեմ պայքարի շրջանակում կապիկների նկարներ է ներկայացրել
Իտալական ֆուտբոլը ռասիզմի դեմ պայքար է սկսել։ Ա սերիան հրապարակել է երեք նկար, որոնց վրա պատկերված են եղել կապիկներ։ Կապիկների դեմքերը ներկված են եղել ֆուտբոլային ակումբների գույներով։
Նկարի հեղինակը իտալացի նկարիչ Սիմոնե Ֆուգաձոտոն է։
«Ես նկարում եմ կապիկներ արդեն 5-6 տարի է։ Այս աշխատանքով ես ցանկանում եմ ցույց տալ և բոլորին հասկացնել, որ մենք ինքներս կապիկներ ենք։ Ես մի կապիկին նկարել եմ երկնագույն աչքերով և սպիտակ մաշկով, որն արտացոլում է եվրոպացիներին։ Ասիացիներին ներկայացնելու համար կապիկը նկարել եմ դեղնավուն աչքերի տեսքով, իսկ աֆրիկացիներին՝ սև աչքերով։ Կապիկը պետք է սովորեցնի բոլորին, որ տարբերություն չկա մարդու և կապիկի միջև, մենք նույնն ենք, մենք բոլորս կապիկներ ենք»,- նկարչի խոսքերը փոխանցում է Ա սերիայի պաշտոնական կայքը։
# Ա-սերիա