Ա սերիան ներկայացնող ակումբն ավարտին է հասցրել Արթուր Մելոյի տրանսֆերը
«Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն կարիերան կշարունակի «Ֆիորենտինայի» կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։
«Մանուշակները» մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալեն բրազիլացի ֆուտբոլիստին, ինչից հետո 20 մլն եվրոյի դիմաց կունենան նրան գնելու իրավունք։
«Յուվենտուսը» կշարունակի վճարել 26-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի 50%-ը։
Նշենք, որ Արթուրի տարեկան աշխատավարձը 5,5 մլն եվրո է։
Հավելենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Լիվերպուլի» կազմում, սակայն դաշտ է դուրս եկել ընդամենը 1 անգամ։
26-ամյա ֆուտբոլիստը «բյանկոներիների» շարքերը համալրել է 2020 թ. սեպտեմբերին` անցկացրած 63 խաղում դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր, Յուվենտուս, տրանսֆերներ, Ֆիորենտինա