Ա սերիայի մասնակիցների քանակը, հնարավոր է, կրճատվի
«Ինտերը», «Յուվենտուսն» ու «Միլանը» ցանկանում են, որ Ա սերիային մասնակցող ակումբների քանակը կրճատվի 18-ի։
Ինչպես տեղեկացնում է FC Inter 1908-ը, երեք ակումբների ներկայացուցիչներն այդ հարցով դիմել են Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինային։
Կողմերն այդ հարցը քննարկել են տեսազանգի միջոցով, որի ընթացքում «Ինտերը» ներկայացրել է գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան, «Յուվենտուսը»` գլխավոր տնօրեն Մաուրիցիո Սկանավինոն և գլխավոր մենեջեր Ֆրանչեսկո Կալվիոն, իսկ «Միլանը»` նախագահ Պաոլո Սկարոնին։
Հիշեցնենք, որ Ա սերիայում այժմ հանդես է գալիս 20 ակումբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Գաբրիելե Գրավինա, Ինտեր, Միլան, Յուվենտուս