Ա սերիայի ակումբներն առաջնության դադարի ընթացքում չեն ցանականում վճարել խաղացողների աշխատավարձը
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Նիկոլո Սկիրան, Իտալիայում կորոնավիրուսի պատճառով Ա սերիայի դադարեցման պատճառով նոր սկանդալ է հասունանում։
Ա սերիայի և Բ սերիայի ակումբների նախագահները մտադիր են առաջնության դադարի ընթացքում սառեցնել խաղացողների աշխատավարձները, որպեսզի խուսափեն ավելորդ ֆինանսական վնասներից։
Ըստ աղբյուրի՝ Իտալիայի ֆուտբոլիստների միությունը դեմ է այս որոշմանը։ Նշվում է նաև, որ Ա սերիայի ղեկավարությունը ակումբների առջև ժամկետ է դրել, որ առաջնությունը պետք է վերսկսվի մայիսի 9-ից և կշարունակվի մինչև հուինիսի վերջ։
Ակումբներն ու ֆուտբոլիստների մությունն իրենց հերթին աշխատում են այն ուղղությամբ, որ այն խաղացողները, որոնք հանդես են գալիս վարձակալական հիմունքներով և դրա ժամկետը լրանում է հունիսի 30-ին, կոլեկտիվ համաձայնությամբ երկարաձգվի մինչև հուլիսի 15-ը։
# Ա-սերիա