Ա սերիայի 2025թ. լավագույն ռմբարկուները 📸
Ա սերիայի 2025թ. լավագույն ռմբարկուները 📸
29/12/2025 - 11:29

Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում թիմի ավագ Լաուտարո Մարտինեսի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է «Ատալանտային»։

Արգենտինացի հարձակվողը 2025թ. Ա սերիայում խփել է 15-րդ գոլը` այդ ցուցանիշով հավասարվելով «Բոլոնիայի» վինգեր Ռիկարդո Օրսոլինիին։ Նրանք այդ ցուցանիշով լավագույնն են ավարտվող տարում։

Բացի դա, Լաուտարոն 2021թ. դեկտեմբերից ի վեր առաջին անգամ Ա սերիայի չորս անընդմեջ խաղում գրավել է մրցակիցների դարպասը։ Այն ժամանակ նա կարողացել էր աչքի ընկնել 5 անընդմեջ խաղում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025