Իբրահիմովիչը ծաղրել է ՄԼՍ-ի կարգը

Իբրահիմովիչը ծաղրել է ՄԼՍ-ի կարգը

19/07/2019 - 14:27

Ֆուտբոլի պատմության ամենաէքսցենտրիկ կերպարներից մեկը՝ Զլատան Իբրահիմովիչը հերթական սկանդալային հարցազրույցն է տվել:

Խոսելով ամերիկյան ՄԼՍ-ի մասին՝ «Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվողն ասել է.

«Եթե անկեղծ, ՄԼՍ-ը չունի եվրոպական առաջնությունների մակարդակը: Նախկինում ես խաղում իմ կամ ինձ մոտ մակարդակի ֆուտբոլիստների հետ:

ՄԼՍ-ում ես նման եմ «Ֆերարիի», ով պայքարում է «Ֆիատ»-ների հետ: Նույն խնդիրը ունեցել եմ նաև Շվեդիայի առաջնությունում խաղալով, որտեղ տարբերությունն այսքան մեծ չէր:

Ամեն դեպքում, այստեղ՝ Միացյալ Նահանգներում ֆուտբոլը կարող է ավելի արագ լինել»,- Զլատանի խոսքերն է մեջբերել ESPN-ը:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023