Զինեդին Սիդանը պայմանագիր է կնքել մեքսիկական Գվադալահարայի հետ
Մեքսիկայի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Հալկոնես դե Սապոնանի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ ակումբի կիսապաշտպան Զինեդին Սիդանը պայմանագիր է կնքել երկրի ամենահայտնի ակումբներից մեկի` «Գվադալահարայի» հետ։
17-ամյա ֆուտբոլիստի հայրը խոստովանել է, որ իր որդուն անվանել է ի պատիվ «Ռեալ Մադրիդի» և Ֆրանսիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի։
Այդուհանդերձ, ծննդատան աշխատակիցը, ով գրել է ապագա ֆուտբոլիստի անունը, Z և S տառերը շփոթել է, որոնք լատինաամերիկյան իսպաներենում հնչում են նույն ձև։
Ֆուտբոլիստի ամբողջական անունը Զինեդին Սիդան Էրնանդես Կեսադա է։
Նշվում էր, որ Սիդանը վերջերս ծրագրում էր ավարտել կարիերան, իսկ այժմ իրականացրել է մանկության երազանքը և հանդես է գալու Մեքսիկայի բարձրագույն դիվիզիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գվադալահարա, Զինեդին Սիդան, Հալկոնես դե Սապոնան, Մեքսիկայի առաջնություն