Պաշտոնական․ Զիդանը վերադարձավ Ռեալ

Պաշտոնական․ Զիդանը վերադարձավ Ռեալ

11/03/2019 - 21:39

Րոպեներ առաջ «Ռեալը» հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիին հեռացնելու և Զինեդին Զիդանին թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին:

Այս մասին հայտնում է «գալակտիկոսների» պաշտոնական կայքը:

Զիզուն վերադառնում է աշխատանքի մոտ 9-ամսյա դադարից հետո:

Ինչպես հայտնում է հեղինակավոր Marca պարբերականը, Զիդանի վերադարձը հնարավոր է եղել հետևյալ պայմաններով․ թիմի նկատմամբ ամբողջական տիրապետում, որոշ ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառք, որոնց Զիդանը թիմում չի տեսնում, Մարսելոն և Իսկոն չեն վաճառվում, Նեյմարը Ռեալ չի գալու, Խամեսը չի վերադառնալու, Մբապպեին պետք է փորձել ձեռք բերել ամեն գնով։

Ավելի վաղ Զիդանը 2,5 տարվա ընթացքում 3 անգամ անընդմեջ հաղթել է չեմպիոնների լիգան, ինչպես նաև Իսպանիայի առաջնությունը և Սուպերգավաթը:

Նրա գլխավորությամբ «Ռեալ» հաղթել է նաև Եվրոպայի Սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023