YoPhone-ը 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթ է հայտարարել

YoPhone-ը 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթ է հայտարարել

26/03/2025 - 19:13

Ս.թ. մարտի 22-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունենցել YoPhone-ի և Bahamut Grants-ի համատեղ տեղեկատվական հանդիպումը, որի ընթացքում Fastex-ի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը պատմել է Bahamut դրամաշնորհային ծրագրի մասին:

Նախաձեռնության շրջանակում YoPhone-ը հայտարարել է նոր մրցույթի մասին, որին կարող են միանալ ծրագրավորողներ և ոլորտով հետաքրքրվողներ։ Մասնակիցները կարող են ստեղծել իրենց  բոտը կամ մինի հավելվածը  YoPhone հավելվածի վրա և ստանալ 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդից  իրենց մասնաբաժինը։ Հաղթողները կորոշովեն՝ հաշվի առնելով հարթակի հարմարավետությունը, UX դիզայնը և օգտատերերի ներգարվվածությունը։

Մրցանակային 1-ին տեղի համար նախատեսված է 10,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ, 2-րդ-ի համար՝ 5,000, իսկ 3-րդ տեղի համար՝ 2,500 FTN-ին համարժեք ՀՀ դրամ։ 4-10-րդ հորիզոնականները զբաղեցրած նախագծերը նույնպես ընդհանուր մրցանակային ֆոնդից կստանան պարգևներ։ Fastex-ի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանն ասել է․ «Այս նախաձեռնությամբ մենք աջակցում ենք հայ ծրագրավորողներին և ծանոթացնում YoPhone հավելվածի հնարավորություններին»:

Հայտադիմումների վերջնաժամկետը մայիսի 1-ն է։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ հետևելով YoPhone-ի պաշտոնական կայքին և սոցիալական հարթակների էջերին։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023