YoHealth-ը Concordia Summit 2025-ին ներկայացրել է իր զարգացման յոթ հիմնական ուղղությունները
YoHealth-ը Concordia Summit 2025-ին ներկայացրել է իր զարգացման յոթ հիմնական ուղղությունները
06/10/2025 - 19:47

YoHealth-ը`որպես Concordia Summit-ի ամենամյա հովանավոր, սեպտեմբերի 21-24-ը Նյու Յորքում մասնակցել է միջոցառմանը՝ ներկայացնելով իր նորարարական լուծումները և կիսվել հաճախորդակենտրոն և անվտանգ միջավայր ստեղծելու իր քաղաքականությամբ։

YoHealth-ն առողջ ապրելակերպի զարգացմանն ու ոլորտի ձևավորմանն ուղղված հավելված է, որն այս պահին ընթանում է զարգացման հիմնական յոթ ուղղությամբ։ Միջոցառմանը YoHealth-ը ներկայացրել է այդ ուղղությունները՝ ընդգծելով առողջապահական ոլորտում դրանց փոխակերպող ազդեցությունը։  Այս ուղղությունների համատեքստում ընկերությունն իր ուշադրությունը կենտրոնացնում է հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման, իրական ժամանակում իրականացվող մոնիթորինգի և  անհատականացված առաջարկների ավտոմատացման և հիվանդների իրազեկվածության բարձրացման գործընթացի կայացման վրա։ Մոտեցման հիմքում պարգևատրումների միջոցով առողջ կենսակերպի խրախուսումն է։

Concordia Summit 2025-ին ներկա են եղել ընկերությունների խմբի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը, գործառնական գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը, Web3 ղեկավար Արմեն Չախոյանը։ Վերջիններս անդրադարձել են ժամանակակից տեխնոլոգիաների վերափոխող ազդեցությանն առողջապահական ոլորտի վրա՝ կանխարգելումից մինչև անհատականացված խնամք։ Գործառնական գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը խոսել է նաև YoHealth-ի  ինտերֆեյսի մասին, որի շնորհիվ  բարելավվում է օգտատերերի փորձառությունը։ Բաղդասարյանի խոսքով` YoHealth-ում վերջնական ֆունկցիոնալ ներկայացնելու փոխարեն ընկերությունն այժմ թողարկում է դրա նախնական տարբերակը և հրավիրում համայնքին փորձարկել այն: «Օգտատերերի հետ հետադարձ կապի հնարավորությունն աշխատում է շատ ավելի արդյունավետ, քան ավանդական որակի ապահովումը՝ օգնելով հասկանալ, թե ինչ է պետք փոխել և բարելավել», – նշել է նա։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025