Զիդանն ու Ռեալի առաջնային 7 խնդիրները. Ընթերցողի կարծիք
Ընթերցողի կարծիք բաժնի շրջանակում շարունակում ենք ներկայացնել մեզ ուղարկված նյութերը: Այս անգամ ներկայացնում ենք Մհեր Համբարձումյանի նյութը Զիդանի և «Ռեալի» մասին.
9-ամսյա դադարից հետո «Ռեալն» ու Զիդանը վերամիավորվեցին, սակայն այս վերամիավորումից չպետք է ակնկալել այն նույն շռնդալից հաջողությունները, որոնք եղան նրանց առաջին միավորման արդյունքում, որովհետև թիմում առկա իրավիճակը էականորեն տարբերվում է 2016-ի հունվարյան իրավիճակից: Այն ժամանակ «Ռեալում» իրավիճակը ավելի կայուն էր, ֆուտբոլիստներից ոմանք էլ գտնվում էին մարզավիճակի գագաթնակետին և ճիշտ մարզչի հայտնվելը օգնեց նրանց հասնել անհավանական նվաճումների: Սակայն ներկա պահին խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծումից կախված կլինի «Ռեալի» առաջիկա հաջողությունները:
Զիդանն ու «Ռեալի» առաջնային 7 խնդիրները
9-ամսյա դադարից հետո «Ռեալն» ու Զիդանը վերամիավորվեցին, սակայն այս վերամիավորումից չպետք է ակնկալել այն նույն շռնդալից հաջողությունները, որը եղավ նրանց առաջին միավորման արդյունքում, որովհետև թիմում առկա իրավիճակը էականորեն տարբերվում է 2016-ի հունվարյան իրավիճակից: Այն ժամանակ «Ռեալում» իրավիճակը ավելի կայուն էր, ֆուտբոլիստներից ոմանք էլ գտնվում էին մարզավիճակի գագաթնակետին և ճիշտ մարզչի հայտնվելը օգնեց նրանց հասնել անհավանական նվաճումների: Սակայն ներկա պահին խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծումից կախված կլինի «Ռեալի» առաջիկա հաջողությունները:
Խնդիր N 1. Մարզավիճակ
Ակնհայտ էր, որ Մարսելոյի, Վարանի, Մոդրիչի, Կրոսի, Կազեմիրոյի պես առանցքայի ֆուտբոլիստները մրցաշրջանը մեկնարկեցին շատ վատ մարզավիճակում և բարելավվում նրանց խաղում շատ քիչ եղավ: Պատճառները իհարկե բազմաթիվ էին, գլխավորը իհարկե ծանրաբեռնված աշխարհի առաջնությունն էր, ամառային դադարը Զիզուն առավելագույնս պետք է օգտագործի նրանց նախկին մակարդկին վերադարձնելու համար:
Խնդիր N 2. Վստահություն
Կուրտուայից, Իսկոյից և Ասենսիոյից սպասելիքերը շատ ավելի շատ էին, սակայն դարպասապահը կարծես թե դեռ չի պատկերացնում որտեղ է և իրենից ինչ ակնկալիքներ կան: Իսկոն կույրաղիքի վիրահատությունից հետո մարզավիճակը չվերականգնած՝ կոնֆլիկտի մեջ մտավ Սոլարիի հետ, ու անցավ երկրորդական պլան: Տաղանդաշատ Ասենսիոյին թե՛ Լոպետեգին, թե՛ Սոլարին ակնհայտորեն սխալ էին օգտագործում, որովհետև Զիդանը իսպանացուն 4-3-3 սխեմայում չէր օգտագործում, առավել ևս վինգերի դիրքում: Ասենսիոյով Զիդանի թիմը խաղում էր կամ 4-4-2, կա’մ 4-2-3-1 դասավորությամբ, որտեղ իսպանացին խաղում էր կամ դասական 10 համարի, կ’մ եզրային կիսապաշտպանի դիրքում: Եվ իհարկե Նաչոն, ով Զիդանի օրոք խաղում էր պաշտպանության բոլոր դիրքերում, և դա ստացվում էր նրա մոտ. Լոպետեգիի և Սոլարիի մոտ Նաչոն նախկին չէր: Այս չորսին հենց Զիդանի պես մոտիվատոր է պետք նախկինը լինելու համար:
Խնդիր N 3. Ճիշտ կողմնորոշում
Թիմում կան ֆուտբոլիստներ, որոնց մնալ չմնալու հարցում դեռևս պիտի կողմնորոշվել, իսկ ցանկը շատ երկար է. Կեյլոր Նավաս, Լուկա Զիդան, Սերխիո Ռեգիլյոն, Ալվարո Օդրիոսոլա, Ֆեդերիկո Վալվերդե, Մարկոս Լյորենտե, Դանի Սեբալյոս, Բրահիմ Դիաս, Մարիանո Դիաս: Դարպասապահների հարցում վերջնական խոսքը կասի Զիդանը: Պաշտպանների դեպքում ամեն ինչ շատ ավելի պարզ է. 30 անց Մարսելոյին և սրտի հետ խնդիրներ ունեցող Կարվախալին երկարատև մրցաշրջանի ընթացքում արժանի փոխարինողներ պետք են: Կիսապաշտպանները և Դոմինիկյն արմատներով իսպանացի հարձակվողն էլ Լա լիգայի առաջիկա 11 խաղերում և միջմրցաշրջանային պատրաստության ընթացքում առավելագույն պիտի ներդնեն ֆրանսիացու ծրագրերում ընդգրկվելու համար:
Խնդիր N 4. Հեռացողներ
Խեսուս Վալյեխո, որի հիմնական թիմում հայտնվելուն դեմ էր նույն Զիդանը, և որը այս երկու տարիներին ավելի շատ վնասվածքներ բուժեց քան խաղաց, իսկ նրա դիրքի համար «Ռեալի» տեսադաշտում կան ավելի կայուն խաղացողներ: Կաստիլյայի պաշտպան Խավի Սանչեսը ավելին քան պատրաստ է նրա տեղը զբաղեցնել: Գարեթ Բեյլ, ում հետ դեռևս 2017-ի ամռանից հույսեր չի կապում Զիդանը: Բենզեմա և Լուկաս Վասկես:
Ֆրանսիացին իր հայրենակցին պիտի ապացուցի, որ համապատասխանում է «Ռեալի» ամբիցիաներին, իսկ Լուկասը գուցե ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար այլ առաջարկներ դիտարկի, իսկ դրանց պակասը իսպանացի վինգերը հաստատ չի զգա:
Խնդիր N 5. Հնարավոր նորեկներ
Այս ցանկը շատ երկար է. Էդեր Միլիտաո, Մարիո Էրմոսո, Պոլ Պոգբա, Քրիստիան Էրիկսեն, Էդեն Ազար, Կիլիան Մբապե, Նեյմար, Հարի Քեյն, Մաուրո Իկարդի: Նրանցից իհարկե ոչ բոլորը կհայտնվեն «Ռեալում»: Հատկապես «Չելսիի» վրա դրված տրասֆերային արգելքից հետո անորոշ է Ազարի հարցը: Ոմանց հենց Զիդանը պետք է համոզի, ոմանք էլ գուցե իրենց նախաձեռնությամբ պիտի գնան իրենց երազանքների ետևից:
Խնդիր N 6. Վարձավճարով հանդես եկող ֆուտբոլիստների ապագան
Անդրեյ Լունին. իրապես տաղադաշատ դարպասապահ, ում կարիերայի ճիշտ զարգացման հարցում երկրորդ անգամ չպիտի սխալվել այլապես դա կարող է խորտակել դեռևս չհասունացած երիտասարդի հոգեբանությունը և խոստումնալից կարիերան:
Աշրաֆ Հակիմիի պարագայում ամեն ինչ պարզ է. նա երկու տարով է գործուղվել Դորտմունդ, նման տեմպերով շարունակելու դեպքում 2020-ի ամռանը Մադրիդը կստանա շատ ավելի հասուն և բարձրակարգ պաշտպան: Մարտին Էդեգոր, որ վերջապես Հոլանդիայում ցույց է տալիս բարձր մակարդակի ֆուտբոլ և միջմրցաշրջանում պիտի փորձի տեղ գտնել Զիդանի ծրագրերում: Մատեո Կովաչիչ, որն այլևս Սարիի «Չելսիի» հիմնական կազմի ֆուտբոլիստ չէ, սակայն նրա հարցում ամեն ինչ դեռ կործ չէ, նա դեռ կարող է դառնալ Մոդրիչի հետնորդը, որ հայացքը դեռ մնում է դեպի Միլան կապտասև ճամբարը: Խամես Ռոդրիգես, որի ջրերը Զիդանի հետ այդպես նույն առվակով չգնացին,և կածես թե Նիկո Կովաչն էլ իր նոր կառուցվող «Բավարիայում» նրան չի տեսնում, և կոլումբիացին պետք է կարիերայի շարունակության ավելի նպատակահարմար տարբերակ դիտարկի, իսկ առաջատար լիգաներում կան թոփ թիմեր, որոք կուզեն իրենց շարքերում տեսնել 2014-ի մունդիալի լավագույն ռմբարկուին: Բորխա Մայորալ և Ռաուլ Դե Տոմաս. առաջինի դեպքում ամեն ինչ պարզ է Լևանտեում հանդես եկող հարձակվողը կրկին ձախողեց «Ռեալի» ապագայի պլաններում հայտնվելու իր շանսը: Դե Տոմասի դեպքում էլ ամեն ինչ այնքան պարզ չէ: Քեյն, Իկարդի, Բենզեմա եռյակի միջև ընտրություն կատարելուց հետո պետք է լուծվի նրանց փոխարինողի հարցը, միտք, որ հետ կարող է հաշտվել նաև Մարիանոն: Նրանցից ոմանց հարցում գուցե դիմել վաղեմի ընկեր «Էսպանյոլին» ի վերջո հենց կատալոնյան թիմը ժամանակին «Ռեալի» համար պատրաստեց Խոսե Կալյեխոնին, Լուկաս Վասկեսին, Կիկո Կասիլյային ու Մարկո Ասենսիոյին:
Խնդիր N 7. Զիդանի մարտավարությունը
Զիդանը հաջողությամբ կիրառում էր Մոուրինյոյի ավտոբուսային և հակագրոհային ու Անչելոտիի տոտալ հարձակվողական ֆուտբոլը, որը համեմում էր իր գաղափարներով: Եթե չեմպիոնների լիգայում դա աշխատում էր, ապա Լա լիգայում որոշ միջին և դրանից ցածր մակարդակ ունեցող թիմեր գտել էին այս մարտավարության հակախաղը: Զիդանին պետք է իր գախափարներին նորովի մոտեցումներ ցույց տա, այլապես, երկրորդ անգամ նույն գետը մտնելով, նրա նավակը կարող է չդիմանալ և խորտակվել:
Մհեր Համբարձումյան
# Զինեդին-Զիդան, Ռեալ