Խավին խոսել է Ռեալից կրած ջախջախիչ պարտության մասին
Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասպան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Ռեալ Մադրիդից»` լքելով հետագա պայքարը։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին.
«Շնորհավորում եմ «Ռեալին»։ Մրցակիցը հիանալի երկրորդ խաղակես անցկացրեց և լավ պայքարեց յուրաքանչյուր դրվագում։
Եթե ներում ես «Ռեալին», ապա նա օգտվում է դրանից։ Այն, որ նրանք հաղթել են Չեմպիոնների լիգան, պատահականություն չէ. հիանալի թիմ ունեն։
Կարելի է այսօր պարտվել 0:4, սակայն դառնալ Լա լիգայի և Սուպերգավաթի հաղթող։ Իհարկե, սա կարևոր արդյունք է. «Ռեալն» արժանի էր հաղթանակի։
Մարդիկ պետք է հիշեն, որ եթե Իսպանիայում ցանկանում ես տիտղոս նվաճել, պետք է հաղթես հզոր «Ռեալին»։
Ես հպարտանում եմ, քանի որ, կարծում եմ, առաջին կեսում ավելի լավ խաղացինք։
Եթե մենք հաղթենք Լա լիգան և Սուպերգավաթն, այս պարտությունը չի փչացնի մեր հիանալի մրցաշրջանը։
Այդուհանդերձ, այս պարտությունը դժվար թե որևէ մեկին լավ հուշեր թողնի. դժվար կլինի քնել։
Ես ֆուտբոլիստներին ասացի, որ այսպիսին է «Ռեալը». ողջ խաղակեսի ընթացքում առավելություն ունես, պահեր ես ստեղծում, սակայն ընդմիջման գնում ես 0:1 հաշվի պայմաններում։ «Ռեալը» լավ իրացրեց իր գոլային պահերը»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հավելենք, որ «Բարսելոնան» Կլասիկոներում 1963 թ. ի վեր կրել է ամենախոշոր հաշվով տնային պարտությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Բարսելոնա, Էլ Կլասիկո, Իսպանիայի գավաթ, Լա-լիգա, Խավի, Ռեալ Մադրիդ