Կանանց ԱԱ. Հայաստան – Նորվեգիա հանդիպումը մառախուղի պատճառով կիսատ է մնացել
Կանանց աշխարհի 2023 թ. առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում մրցում էր Նորվոգիայի ընտրանու դեմ։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, այդ հանդիպումը 69-րդ րոպեին մառախուղի պատճառով կիսատ է մնացել և դադարեցվել։
Բանակցություններից հետո ՖԻՖԱ-ի պատվիրակը և հանդիպման գլխավոր մրցավար Վիկտորյա Բեյերը որոշում են կայացրել հանդիպումը շարունակել դեկտեմբերի 1-ին` ժամը 11:00-ից սկսած։
Հավելենք, որ հանդիպման ընդհատման պահին Հայաստանի կանանց հավաքականը պարտվելիս է եղել 0:9 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2023, կանանց ֆուտբոլ, Կանանց-ԱԱ, Հայաստանի կանանց հավաքական, Նորվեգիայի կանանց հավաքական, ՖԻՖԱ