Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը դարձավ չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն
Բուլղիարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Վարազդատ Լալայանը (109+ կգ) երկամարտի 455 կգ (205+250 կգ) արդյունքով առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։
24-ամյա ծանրորդը փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում։
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Սիմոն Մարտիրոսյանը 447 կգ (190+247 կգ) արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։
Մարտիրոսյանը նաև մեկական բրոնզե և արծաթե մեդալ նվաճեց հրում և պոկում վարժություններում։
Նշենք, որ այս քաշային կարգի առաջատար Լաշա Տալախաձեն (Վրաստան), չնայած ներկայացել էր մրցմանը, սակայն դուրս չեկավ մրցահարթակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am