Weekend-ի կենտրոնական խաղում «Բայերն» ու «Բավարիան» չպարզեցին հաղթողին 🎥

Weekend-ի կենտրոնական խաղում «Բայերն» ու «Բավարիան» չպարզեցին հաղթողին 🎥

16/02/2025 - 01:06

Գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերն» ու ընթացիկ մրցաշրջանի առաջատար Մյունխենի «Բավարիան»։

Լևերկուզենյան ակումբն ամբողջ հանդիպման ընթացքում ունենալով խաղային լուրջ առավելություն` չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։

Նշենք, որ «ռեկորդ մայսթերը» կատարեց ընդամենը երկու շեղ հարված։ Վենսան Կոմպանիի սաները ոչ մի իրական գոլային պահ չստեղծեցին Լուկաշ Հրադեցկիի պաշտպանած դարպասի ուղղությամբ։

Ոչ-ոքիից հետո «Բավարիան» 55 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և 8 միավորով գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցնող «Բայերին» (47 միավոր)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023