? Ալաշկերտի և Գանձասար-Կապանի ֆուտբոլիստները կոպտագույն խախտումների համար որակազրկվել են
Այսօր՝ մարտի 15-ին կայացել ՀՖՖ Կարգապահական կոմիտեի հերթական նիստը:
Արձանագրությունում նշված է, որ «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը լուրջ կոպիտ խախտման համար որակազրկվել է 5 խաղով: Հիշեցնենք, որ «Գանձասար-Կապանի» հետ խաղում նա հեռացվել էր խաղադաշտից:
5 խաղով որակազրկվել է նաև «Գանձասար-Կապանի» պաշտպան Բակար Բալդեն: «Արարատ»-«Արմենիայի» հետ խաղում նա դեմքով հարվածել էր մրցակցի դեմքին:
Նիստի ամբողջական արձանագրությունը՝ այստեղ:
# հայկական-ֆուտբոլ