VBET-ը դարձել է Ուկրաինայի հավաքականի «Պրեմիում» հովանավորը
VBET ընկերությունը դարձել է Ուկրաինայի հավաքականի «Պրեմիում» հովանավորը։ Կողմերի միջև համագործակցության պայմանագիրը կնքվել է 3 տարով, որն սկսվել է սույն թվականի սեպտեմբերի 1-ից։
«VBET ընկերությունը ուրախ է Ուկրաինայի հավաքականի հետ համագործակցության մեկնարկի առթիվ։ Ոչ վաղ անցյալում յուրաքանչյուր ուկրաինացի դիտում էր հավաքականի փայլուն ելույթները ԵՎՐՈ 2020-ի ընթացքում։ Մենք բոլորս ուրախ էինք հավաքականի՝ քառորդ եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ Այդ ֆանտաստիկ էմոցիաները կնպաստեն Ուկրաինայում ֆուտբոլի զարգացմանը։ VBET-ը հպարտ է այս թիմի մասնիկը դառնալու համար և կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ուկրաինացի երկրպագուն լինի հավաքականին մոտ, ինչպես երբեք։ Հավաքականի մարզիչներն ու ֆուտբոլիստներն էլ զգան 12-րդ ֆուտբոլիստի աջակցությունը»,- նշել է VBET Ուկրաինա ընկերության գլխավոր տնօրեն Գեորգի Գիվիշվիլին։
«Հովանավորների և գործընկերների աջակցությունը ամուր հիմք է ստեղծում ազգային ֆուտբոլի զարգացման և նպատակների իրականացման համար։ Մենք ողջունում ենք VBET ընկերությանը մեր մեծ ֆուտբոլային ընտանիքում։ Վստահ եմ, որ միասին կկարողանանք միլիոնների սիրելի խաղն ավելի դիտարժան ու հետաքրքիր դարձնել երկրպագուների համար։ Ազգային հավաքականի խաղերին ներկայությունը բացի խաղի դիտումից նաև բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ են, անմոռանալի տոնի և առանձնահատուկ հայրենասիրական մթնոլորտ, երբ միլիոնավոր սրտեր բաբախում են մեկ նպատակի՝ Ուկրաինայի հավաքականի համար։ Հավատում ենք հաղթանակներին և գնում ենք դրանց ընդառաջ մեր գործընկերների հետ միասին», – նշել է Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ, ՈՒԵՖԱ-ի գործադիր մարմնի անդամ Անդրեյ Պավելկոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VBet, Ուկրաինայի հավաքական