VBET-ը դարձել է Նոայի տեխնիկական հովանավորը
VBET-ն ու «Նոան» հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին:
Ինչպես տեղեկացնում են «Նոայի» և VBET-ի մամուլի ծաեայութնունները, VBET-ն առաջիկա մրցաշրջանում կլինի Հայաստանի փոխչեմպիոնի տիտղոսային հովանավորը և ներկայացված կլինի թիմի խաղային ու մարզումային մարզաշապիկների վրա:
«Նոան» և VBET-ը կունենան լայնածավալ մարքեթինգային համագործակցություն՝ մեկտեղելով ջանքերը երկրպագուների համար հագեցած և հետաքրքիր ֆուտբոլային զգացողություններ ապահովելու ուղղությամբ:
«Սա շատ կարևոր քայլ է՝ թե’ VBET-ի կողմից, թե’ մեր ակումբի կողմից: VBET-ը մեծ ծավալի ներդրումներ է կատարում հայկական ֆուտբոլում, ինչը գնահատելի է: Մենք շատ ուրախ ենք համագործակցության առթիվ և վստահ ենք, որ այն կտա իր պտուղները»,- նշել է «Նոա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը:
«Տեսնելով, թե ինչպես է զարգանում «Նոա» ակումբը ոչ միայն խաղադաշտում, այլ նաև խաղադաշտից դուրս, ինչպես է այն կայանում որպես ֆուտբոլային ինստիտուտ, մենք հասկացանք, որ ժամանակն է սկսելու այս համագործակցությունը: Մենք կփորձենք մեր միջազգային փորձը ներդնել նաև Հայաստանում: Վստահ ենք, որ «Նոայի» հետ կարող ենք առավելագույն արդյունքի հասնել»,-նշել է VBET ընկերության սպորտային համագործակցությունների ծրագրերի ղեկավար Ռոբերտ Մարկոսյանը:
Համագործակցության մեկնարկի մասին պաշտոնապես հայտարարվել է «Նոայի»՝ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «ԿուՊՍ»-ի դեմ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսին, որի ժամանակ ներկայացվել է նաև ակումբի նոր մարզաշապիկները առաջիկա մրցաշրջանի համար:
VBET-ը և «Նոան» հուլիսի 8-ին, 18:00-ին բոլոր երկրպագուներին հրավիրում են «Հանրապետական» մարզադաշտ՝ դիտելու և վայելելու Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Նոա» – «ԿուՊՍ» հանդիպումը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# VBet, VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, Կոնֆերենցիաների լիգա, ԿուՊՍ, Նոա