Վարուժան Հովհաննեսյան. ՀՖՖ-ից հրավերի դեպքում պատրաստ եմ միանալ Հայաստանի Մ-21 հավաքականին
Ինչպես հայտնել էինք, ազգությամբ հայ դարպասապահ Վարուժան Հովհաննեսյանը կարիերան կշարունակի «Լեգանեսում»: Մեր 20-ամյա հայրենակիցն արդեն պայմանագիր է ստորագրել իսպանական ակումբի հետ.
Interfootball.am-ը զրուցել է Վարուժանի հետ.
-Պատմիր կարիերայիդ մասին:
-5 տարեկանից ֆուտբոլում եմ: Կարիերաս սկսել եմ ԱՄՆ-ում՝ «Ալբիոն» թիմում, ապա շարունակել եմ «Սարֆ Սան Դիեգոյում»:
-Ինչպե՞ս ստացվեց «Լեգանես» տեղափոխությունը:
-Մոտ մեկ ամիս առաջ ինձ հրավիրել էր «Լեգանեսը»: Մի քանի շաբաթ փորձաշրջան անցա և ինձ պայմանագիր առաջարկեցին: Ստորագրեցի՝ դառնալով ակումբի մինչև 23 տարեկանների թիմի դարպասապահ:
-Հայաստանից կապ հաստատե՞լ են քեզ հետ:
-Դեռևս ոչ: Հուսով եմ՝ այդ առումով հետագայում ամեն ինչ լավ կդասավորվի:
-Եթե հրավեր ստանաս Հայաստանի Մ-21 հավաքականից, կմիանա՞ս ազգային թիմին:
-Այո, պատրաստ եմ:
-Առաջիկա ի՞նչ ծրագրեր ունես:
-Պետք է շատ աշխատել, կատարելագործվել: Ցանկանում եմ բարձրանալ գլխավոր թիմ և խաղալ Լա լիգայում:
# Լեգանես, հարցազրույց, Վարուժան-Հովհաննեսյան