L’Equipe. Վարանը մտածում է Ռեալից գնալու մասին

L’Equipe. Վարանը մտածում է Ռեալից գնալու մասին

19/03/2019 - 15:26

«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը հնարավոր է լքի ակումբը:

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստը, չնայած Զինեդին Զիդանի վերադարձին, որի հետ նա լավ հարաբերությունների մեջ է, կարծում է, որ եկել է «Ռեալում» իր կարիերան ավարտելու ժամանակը:

Վարանը կարծում է, որ 8 տարին և 14 նվաճված մրցանակները «սերուցքայինների» կազմում բավական են և ցանկանում է փնտրել նոր մարտահրավեր:

Ֆրանսիացուն ձեռք բերել ցանկացող ակումբի համար գործարքը կարող է արժենալ 100-140 մլն եվրո:

Մասնավորապես, Վարանով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նշվում է, որ Վարանը չի ընդունել իր ապագայի հետ կապված վերջնական որոշում, քանի որ դեռ ուսումնասիրում է տեղափոխության պոտենցիալ տարբերակները: Իսպանական մամւլը չի բացառում հավանականությունը, որ Զիդանը նրան կկարողանա համոզել մնալ «Ռեալում»:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023