Վան դեր Սար. Ռեալը հաղթող մեքենա է
Հոլանդական «Այաքսի» գործադիր տնօրեն Էդվին վան դեր Սարը «Ռեալի» հետ հանդիպումից առաջ որոշել է պատմել «Բարսելոնայի» հանդեպ ունեցած համակրանքի մասին։
–Պեպ Գվարդիոլան նշել է, որ վերջին տասնամյակի լավագույն թիմերը
«Բարսելոնան», «Յուվենտուսը» և «Բավարիան» են։Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը։
-Այո, եթե խոսենք ազգային առաջնությունների մասին, իսկ Եվրոպայում լավագույնը «Ռեալն» է։Մի քանի տարի առաջ ես եղա «Սանտիագո Բերնաբեուում» ու Ռոբերտո Կարլոսի և Զիդանի հետ այցելեցի թանգարան, որտեղ տեսա 6 փոքրիկ Չեպիոնների լիգայի գավաթներ, որոնք թիմը հաղթել է մինչև 1966թ-ը։
«Ռեալը» հաղթող մեքենա է, դրա վառ օրինակը Ռոնալդուն էր, նա իսկական աստղ է։ Սակայն «Բարսելոնայի» և Մեսսիի մեջ ավելի շատ գրավչություն կա։ «Այաքսն» էլ ունի նման մի բան,- El País -ի հետ զրույցում նշել է հոլանդացին։