US Open. Ավանեսյանն իմացել է առաջին մրցակցին
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը մասնակցելու է «Մեծ սաղավարտի» տարվա չորրորդ մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնությանը` US Open-ին։
Օգոստոսի 22-ին կայացել է մրցաշարի վիճակահանությունը. 21-ամյա մարզուհին առաջին փուլում մրցելու է Բեատրիս Հադադ Մայայի (Բրազիլիա, 23-րդ ռակետ) դեմ։
Առաջին փուլը հաղթահարելու դեպքում Ավանեսյանի հաջորդ հավանական մրցակիցներն են Սառա Սորիբես-Թորմոն (Իսպանիա, 73-րդ ռակետ) և Ալեքսա Նոյելը (ԱՄՆ, 784-րդ ռակետ)։
ԱՄՆ-ի բաց առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 26-ին։ Կանանց մենախաղի պայքարը կավարտվի սեպտեմբերի 7-ին։
Նշենք, որ Էլինա Ավանեսյանը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում կանանց մենախաղում դառնալու է Հայաստանը ներկայացնող առաջին թենիսիստուհին։ Նա WTA-ի դասակարգման աղյուսակում այժմ զբաղեցնում է 51-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# US Open, Բեատրիս Հադադ Մայա, Էլինա Ավանեսյան, Թենիս, Հայկական-Սպորտ, Մեծ սաղավարտ