Ուրարտուն վենեսուելացի նորեկ ունի
«Ուրարտու» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել վենեսուելացի 23-ամյա կենտրոնական պաշտպան Ռուբեն Ռամիրեսի հետ,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ռուբենը վենեսուելական «Կարակասի» սան է, նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Հոլանդիայի Էրեդիվիսիեն (Բարձրագույն դիվիզիոն) ներկայացնող «Ֆորտունա Սիտարդ» թիմում։
«Ուրարտուն» հաջողություն և հաղթանակներ է մաղթել Ռամիրեզին։