UOL. ՊՍԺ-ն Նեյմարին զրկել է էթիկայի համար պարգևավճարից

UOL. ՊՍԺ-ն Նեյմարին զրկել է էթիկայի համար պարգևավճարից

10/07/2019 - 17:04

Հայտնի է դարձել, թե ինչպես է «ՊՍԺ»-ն պատժել Նեյմարին նախամրցաշրջանի հավքին չներկայանալու համար:

Ինչպես հայտնում է UOL Esporte-ն, փարիզցիները Տուգանել են բրազիացուն: ֆուտբոլիստին զրկել են էթիկայի համար տրվող պարգևավճարից, որը գրված է ֆուտբոլիստի պայմանագրում:

 Football Leaks-ը դեռ մարտին հայտնել էր, որ Նեյմարի պարգևավճարը կազմում է ամսեկան 375 հզր եվրո (ֆուտբոլիստի ամսեկան աշխատավարձը 3,5 մլն եվրո է, իսկ պարգևավճարը կազմում է աշխատավարձի 10%-ից ավելին):

Փարիզյան ակումբը վճարում է ֆուտբոլիստներին, որպեսզի վերջիններս դիմավորեն և շնորհակալություն հայտնեն թիմի երկրպագուներին հանդիպումներից առաջ և հետո:

Բացի այդ, թիմի խաղացողները պետք է ժամանակին գան մարզումների, հարցազրույցներ տան և չգցեն թիմի հեղինակությունը:

UOL-ը չի նշում, թե կոնկրետ ինչ գումարի մասի է գնում խոսքը: Սակայն ամսեկան պարգևավճարը պահվում է ամբողջությամբ կամ մասամբ, ինչպես կիսապաշտպան Մարկո Վերատիի դեպքում, որին ակումբը պատժել էր ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար;

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023