UFC. Տոպուրիան նոկաուտի ենթարկեց Վոլկանովսկուն 🎥
ԱՄՆ Անահայմ քաղաքում կայացավ խառը մենամարտերի UFC 298 մրցաշարը։
Օրվա գլխավոր մենամարտում միմյանց դեմ մրցեցին կիսաթեթև քաշային կարգի (65 կգ) գործող չեմպիոն Ալեքսանդր Վոլկանովսկին (Ավստրալիա, 26-4) և Իլյա Տոպուրիան (Վրաստան, 15-0)։
Մենամարտն ավարտվեց երկրորդ ռաունդում. Տոպուրիան նոկաուտի ենթարկեց Վոլկանովսկուն։
Այսպիսով, վրացի մարտիկը դարձավ UFC կիսաթեթև քաշային կարգի նոր չեմպիոնը։
Հավելենք, որ Տոպուրիան 27 տարեկան է։ UFC-ում իր առաջին մենամարտն անցկացրել է 2020 թ. հոկտեմբերին։ Սա նրա 15-րդ մենամարտ էր, որոնք բոլորն ավարտել է հաղթանակով` 5-ը նոկաուտով։
Վոլկանովսկին 35 տարեկան է։ Օկտագոնում անցկացրել է 30 մենամարտ, տարել 26 հաղթանակ, կրել 4 պարտություն, որոնցից 2-ը` ռուսաստանցի Իսլամ Մախաչևից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# UFC, Ալեքսանդր Վոլկանովսկի, Իլյա Տոպուրիա