UFC. Պյոտր Յանը հաղթեց Դվալիշվիլիին` 4 տարի անց վերադարձնելով չեմպիոնական գոտին 🎥
UFC. Պյոտր Յանը հաղթեց Դվալիշվիլիին` 4 տարի անց վերադարձնելով չեմպիոնական գոտին 🎥
07/12/2025 - 10:52

Պյոտր Յանը վերադարձրեց UFC թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտին։

Լաս Վեգասում կայացած UFC-323 մրցաշարի գլխավոր մենամարտում 32-ամյա մարտիկը 5 ռաունդ տևած պայքարում վրացի Մերաբ Դվալիշվիլիին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։ Գրանցվեց 49-46, 49-46 և 48-47 հաշիվը։

Ռուս մարտիկը 4 տարի անց վերադարձրեց UFC-ի թեթևագույն քաշային կարգի գոտին։ Նա 2020թ. հուլիսին հաղթել էր բրազիլացի Ժոզե Ալդուին ու դարձել չեմպիոն, սակայն առաջին իսկ պաշտպանության ժամանակ` 2021թ. մարտին, պարտվել էր ամերիկացի Ալջամեյն Սթերլինգին։

Պյոտր Յանը կարիերայի 20-րդ հաղթանակը տարավ։ Անվանի մարտիկը նաև 5 պարտություն է կրել։

Այս մենամարտով 34-ամյա Դվալիշվիլին ոչ միայն կորցրեց չեմպիոնական գոտին, այլև ընդհատվեց նրա` 14 անընդմեջ հաղթանակներից բաղկացած ռեկորդային շարքը։ Վրացի մարտիկը կրեց կարիերայի 4-րդ պարտությունը։ Նա նաև 21 հաղթանակ ունի օկտագոնում։

Ի դեպ, Յանը նաև ռևանշի հասավ Դվալիշվիլիից կրած պարտության դիմաց։ Վրացի մարտիկը 2023թ. մարտի 11-ին UFC Fight Night-211-ում Յանին հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025