UFC. Շահբազյանը նոկաուտով հաղթել է Բուդկային 🎥
Միջին քաշային կարգում հանդես եկող ԱՄՆ-ը ներկայացնող հայ մարտիկ Էդմեն Շահբազյանը տևական դադարից հետո վերադարձել է օկտագոն և UFC Fight Night 251 մրցաշարում մրցել Դիլան Բուդկայի դեմ ու առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել մրցակցին։ Մենամարտն ավարտվեց արդեն երկրորդ րոպեին։
27-ամյա Շահբազյանը UFC-ում նախորդ մենամարտն անցկացրել էր 2024 թ. օգոստոսի 24-ին և պարտվել ամերիկացի Ջերալդ Միլմերթին։
Հայ մարտիկը օկտագոնում 19 մենամարտից 14-ն ավարտել է հաղթանակով, կրել 5 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից