UFC-ի նախագահը նույնպես հաստատեց. Մախաչևն այլ մարտիկի դեմ կմենամարտի 🎥
UFC-ի նախագահ Դանա Ուայթը նույնպես հաստատել է, որ Արման Ծառուկյան – Իսլամ Մախաչև մենամարտը չի կայանալու։
55-ամյա ֆունկցիոները հայտնել է, որ հայ մարտիկը վնասվածք ունի և չի կարող մասնակցել մենամարտին։ Ծառուկյանին չեմպիոնական մենամարտում կփոխարինի բրազիլացի Ռենատո Մոյկանոն։
35-ամյա Մոյկանոն թեթևքաշային կարգում չեմպիոնի հավակնորդներից այժմ ամենաշատ անընդմեջ հաղթանակ (4) տարած մարտիկն է, այդ պատճառով նա է փոխարինելու Ծառուկյանին։ Բրազիլացին օկտագոնում 26 մենակարտից 20-ն ավարտել է հաղթանակով, գրանցել 1 ոչ-ոքի, կրել 5 պարտություն։
Ավելի վաղ Արման Ծառուկյանի եղբայրը` Արթուր Ծառուկյանն էր սոցցանցերում հայտնել, որ հայ մարտիկը վանսվածք է ստացել և չի մասնակցելու Մախաչևի դեմ մենամարտին։
Թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Ծառուկյանը գործող չեմպիոն Մախաչևի դեմ պետք է մենամարտեր UFC-311 մրցաշարում հունվարի 19-ին Լոս Անջելեսում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# UFC, UFC-311, Արման Ծառուկյան, Դանա Ուայթ, Իսլամ Մախաչև, Ռենատո Մոյկանո